Լրահոս
Հասարակական
20:39
23.10.24
1 033

Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում, մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ վիրավորներ կան

Img default alt hy

Արմավիրի մարզում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Սևակ Մ․-ի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ա․-ի վարած մարդատար «ԳԱԶել»-ը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի վրա, իսկ «Volkswagen Tuareg»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Վաղարշապատաի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։