Լրահոս
Հասարակական
10:00
16.11.22
120

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ

Img default alt hy

Նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes և Volvo մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։