Լրահոս
Հասարակական
11:27
08.11.22
275

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Գևորգ Գրիգորյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Արտաշատ ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և առաջ  ընթանալով, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Գրիգորյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։