Լրահոս
Հասարակական
11:01
24.03.22
252

Խորհուրդ ենք տալիս Ձեր տրամաչափային հետաքրքրություններով չխանգարել ՀՀ ԱԳՆ աշխատանքներին․ պատասխան

Img default alt hy

Օրերս Արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցմանը, թե ի՞նչ ճանապարհներով և ո՞ւմ են փոխանցվել Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված հայտնի 5 կետերը, ԱԳՆ-ից ոչինչ չասող պատասխան էին տվել, թե 5 կետերը փոխանցվել են «ՀՀ իշխանություններին» «դիվանագիտական խողովակներով»։ 

«Oragir.news»-ը ԱԳՆ-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ հարցնելով, թե․ 

1․Ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ-ն հասկանում «ՀՀ իշխանություններ» տերմինը, ո՞վ կամ ովքե՞ր են, ԱԳՆ-ի կարծիքով, համարվում «ՀՀ իշխանություններ», ո՞ր պետական մարմինն է «ՀՀ իշխանությունները», կամ ո՞ր պաշտոնատար անձը կամ անձինք։ 

2․Ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ-ն հասկանում «Դիվանագիտական խողովակ» հասկացությունը, դա ի՞նչ խողովակ է, ի՞նչ տրամաչափի։ Եթե դա փոխաբերական իմաստով գործածվող հասկացություն է, ապա խնդրում եմ բացատրել, թե ի՞նչ է այն նշանակում, ո՞ր միջոցներն են համարվում «դիվանագիտական խողովակ»։ 

Այս հարցերին ի պատասխան ԱԳՆ-ն մի տեքստ է ուղարկել, որը ավելի շատ տեքստը կազմողի՝ վաղ մանկությունում ստացած տրավմաների և սխալ դաստիարակության հետևանք է․ 

«Ի պատասխան ս.թ. մարտի 21-ի Ձեր հարցման հայտնում ենք, որ բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն «Տեղեկատվության ազատության մասի» ՀՀ օրենքի հետ։ Խորհուրդ ենք տալիս Ձեր և Ձեր խմբագրի տրամաչափային հետաքրքրություններով չխանգարել ՀՀ ԱԳՆ աշխատանքներին»։ 

Պատասխանը ստորագրված է լրատվական վարչության կողմից, կոնկրետ պաշտոնյայի անուն նշված չէ, չի բացառվում, որ հենց Արարատ Միրզոյանը այն գրած լինի։ Փաստորեն ՀՀ ԱԳՆ-ն այսպես է կատարում օրենքի պահանջը։