Լրահոս
Հասարակական
16:42
16.02.26
93

Խորհուրդ եմ տալիս չքննարկել Ալեն Սիմոնյանի զրպարտությունները. հարցը իրավաքրեական տիրույթում է և պետք է լուծվի այնտեղ. մեդիափորձագետ

Img default alt hy

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհուրդ եմ տալիս ընդդիմադիր գործընկերներիս ուղղակի չքննարկել Ալեն Սիմոնյանի զրպարտությունները` Օվերտոնի պատուհանի բռնակ չդառնալու համար։
Հարցը իրավա/քրեական տիրույթում է և պետք է լուծվի այնտեղ։

Մայր Աթոռը համապատասխան/անհամապատասխան իրավաբաններ ունի, հենց իրենք էլ պետք է դրանով արդեն զբաղված լինեին»։

Հիշեցնենք՝ «Дождь»-ի եթերում Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել էր. «Ասենք, որ որևէ երկրում, եթե պարզվի, որ x անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, եթե իրավապահ մարմինները արձագանքեն դրան կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը կամ նման մի բան, դա հարձակում կլինի՞ եկեղեցու վրա: Չի կարելի թաքնվել այս սև սքեմի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է և կարելի է անել այն, ինչ ուզում ես, և երբ գան քո հետևից, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»: