Լրահոս
Մշակույթ
19:30
30.05.22
211

Խորանաշատում 800-ամյա ավետարանով օրհնել են աշխարհի 4 կողմերը. պատարագ՝ 5 տարի ընդմիջումից հետո

 

5 տարվա ընդմիջումից հետո Խորանաշատ վանական համալիրում եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել համալիրի 800-ամյակի առթիվ: Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը: Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցուց օրհնվել են աշխարհի 4 կողմերը: Տավուշի թեմի առաջնորդը արարողության ժամանակ պատվաբեր խաղաղության պատգամ է հնչեցրել: