Լրահոս
Մշակույթ
14:54
30.05.22
140

Խորանաշատում 800-ամյա ավետարանով օրհնել են աշխարհի 4 կողմերը

Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակի առթիվ 5 տարի ընդմիջումից հետո եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել: Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը: Խորանաշատը գտնվում է Տավուշի մարզում, ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռու:

800-ամյա ավետարանով Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց օրհնվել են աշխարհի 4 կողմերը: