Լրահոս
Հասարակական
13:10
13.11.22
198

Խիզախենք բարություն փոխանցել ոչ միայն խոսքով, այլև մեր գործողություններով. Ավինյան

Img default alt hy

Այսօր բարության համաշխարհային օրն է:

«Հաճախ մեր հասարակությունն ընկալում է բարությունը՝ որպես թուլություն: Հակառակը, բարությունը պահանջում է խիզախություն, կամք և ինքնավստահություն: Թուլություն չէ բարությունը, կարեկցանքը և ուրիշների նկատմամբ հարգանքը:

Խիզախենք բարություն փոխանցել ոչ միայն խոսքով, այլև մեր գործողություններով: Ցանկացած բարության գործողություն վերածվում է շղթայական ռեակցիայի և միավորում բոլորիս:

Բարությունը կարող է դրևորվել շատ պարզ քայլերով: Օրինակ՝ Մաշտոցի պողոտայի վրա նկատեցինք, թե ինչպես «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաները բարի վերաբերմունք դրսևորեցին մեր քաղաքի նկատմամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: