Լրահոս
Քաղաքական
23:19
11.02.26
118

Խիստ պատժելու են միջամտողին, բայց ո՞վ է միջամտողը. մեդիայի մասին աղմկոտ օրինագիծն՝ ԱԺ-ում

Համապետական ընտրությունների շեմին իշխանությունն ավելի է նեղացնում մեդիադաշտը ընդդիմության ազատ խոսքի համար: Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում է ԲՏԱ նախարարության օրինագիծը, որը եթե օրենք դառնա, սանկցիա կկիրառվի օտարերկրյա այն հաղորդումների վրա, որոնք միջամտում են Հայաստանի ներքաղաքական կյանքին: Ընդդիմության ձայնը լռեցնելու փորձ, անկախ լրատվամիջոցների գլխին կախված «Դամոկլյան սուր» են անվանում ընդդիմադիրները նոր մեդիաօրենքը: