Լրահոս
Միջազգային
15:38
20.10.22
138

Խերսոնի ուղղությամբ ուկրաինացիների գրոհը հետ են մղել ռուսները

Ռուսական զորքը հետ է մղել Խերսոնի ուղղությամբ ուկրաինացիների երեկվա գրոհը: Այս մասին հայտնել է Խերսոնի վարչակազմի ղեկավարի տեղակալը: Լրատվամիջոցները գրում են, որ մի քանի ժամ արյունալի մարտեր են եղել, ուկրաինական բանակը հակահարձակման է անցել՝ Ռուսաստանին միացած շրջանը հետ գրավելու համար:

Առավոտից օդային տագնապ է Նիկոլաևի, Օդեսայի ու Դնեպրոպետրովսկի շրջաններում:

Ըստ ռուսական կողմի տեղեկության՝ Դաշնության բանակը հարձակման է անցել այս երեք ուղություններով և մտադիր է գրավել դրանք: