Լրահոս
Քաղաքական
19:42
25.04.25
230

Խայտառակ նահանջ. Արցախը հանձնած իշխանությունը Ցեղասպանության հարցի՞ց է փորձում ազատվել

 

«Ամոթալի նահանջ» է անվանում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահի Ապրիլի 24-յան ուղերձում Ցեղասպանություն բառի փոխարեն Մեծ եղեռն տերմինին վերադարձը: Հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնելու, էթնիկ զտումն ու բռնությունը դադարեցնելու նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփի խոստումներից հետքայլը՝ թուրքական ճնշման հետևանք է՝ ըստ Հայ դատի: Թրամփի այս դիրքորոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանք է՝ հայ փորձագետների կարծիքով: