Լրահոս
Հասարակական
14:44
28.12.22
78

Խարբերդի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 11։27-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։