Լրահոս
Քաղաքական
17:05
17.11.22
95

«Խաղաղության շրջանակային համաձայնագիրն» ի՞նչ է. պարզաբանում է ՀՀ ԱԳՆ փոխնախարարը

Ի՞նչ է նշանակում խաղաղության շրջանակային համաձայնագիր, որը հնարավոր է ստորագրեն Երևանն ու Բաքուն: Շրջանակային համաձայնագրի մասին երեկ խոսել էր Հայաստանի վարչապետը խորհրդարանում:

Այսօր կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն է փորձել լրագրողներին բացատրել, թե ի՞նչ է ենթադրում հայ-ադրբեջանական շրջանակային համաձայնագիրը և արդյոք երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումը ենթադրում է Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում: