Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:15
05.12.22
200

Ադրբեջանական կողմը երրորդ փաթեթն է ներկայացրել հայկական կողմին․ Բայրամով

Img default alt hy

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ:

Այս մասին Բայրամովը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,-ասել է Բայրամովը: