Լրահոս
Քաղաքական
14:40
20.03.25
262

Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են․ Արմեն Գրիգորյան

Img default alt hy

Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են։ Հայաստանը՝ վարչապետի գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրություն դնել այդ խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի նպատակը խաղաղության համաձայնագրի վերջնականացումն է։