Լրահոս
Քաղաքական
14:22
03.11.22
78

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Թբիլիսիում՝ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին․ «Հրապարակ»

 

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Թբիլիսիում մինչև այս ամսվա վերջ կամ դեկտեմբերի սկզբին: Այսպիսի տեղեկություն է հայտնել «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթը հայտնում է նաև, որ Վրաստանում ակտիվ նախապատրաստվում են Ալիևի ու Փաշինյանի հանդիպմանն ու խաղաղության փաստաթղթի ստորագրմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ խաղաղության պայմանագիրը պատրաստվում են ստորագրել մինչև այս տարվա վերջ և որ կարևոր է՝ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները:Свернуть