Լրահոս
Քաղաքական
13:37
28.05.22
142

«Խաղաղության միջավայրում մեր պետականությունը պիտի փոխանցենք սերունդներին». Փաշինյան

Այսօր մայիսի 28-ն է՝ Հանրապետության օրը: Առավոտյան Սարդարապատի հուշահամալիր են այցելել նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում գրել է.

«Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին»: