Լրահոս
Հասարակական
17:43
28.03.22
2 502

Խաչատուր Սուքիասյանը կոչով դիմել է «մեր հարևան, եղբայր թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին»

Ղարաղաղի իշխանություններին ամենամեծ կարգավիճակ տվողն այս իշխանությունն է,ամենամեծ գումար տվողը այս կառավարությունն է։ Արդյունքը 30 տարի սխալ վարած քաղաքականության արդյունքն է։ Այս մասին այսօր հայտարարել է Խաչատուր Սուքիասյանը։

«Ուզում եմ կոչով դիմել մեր հարևաններին, մեր եղբայր հարևան պետությանը՝ վրացիներին, թուրքերին, ադրբեջանցիներին։ 

Դարեր շարունակ այս տարածաշրջանը դարձել է պատերազմի գոտի։ Հիմա ուզում եմ մի բան հասկանալ՝ ինչքան պիտի միշտ կռվենք, ավիրվենք, ունեցած մեր երիտասարդները զոհվեն, ամեն ինչ քանդուքարափ լինի, հետո տասնյակ տարիներ ուզենանք վերականգվել։ 

Այս ձևի մտածելը, վարվելակերպը պիտի վերանա այս տարածաշրջանից։ Կա դիվանագիտական լեզու, համակարգ, որը շատ հստակ իր աշխատանքը կատարում է»։