Լրահոս
Հասարակական
12:54
16.11.22
123

Վթարի է ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանի որդին․ Tert.am

Img default alt hy

Tert.am-ի տեղեկություններով վթարի է ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ Մուշեղ Բաբայանի որդին՝ Ավետիք Բաբայանը։ Նոյեմբերի 14-ի երեկոյան Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, իրար են բախվել Opel Astra,  Honda CRV, Nissan Tiida և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, բռնկվել է հրդեհ։

Ավետիք Բաբայանը և ևս մեկ վարորդ մարմնական վնասվածքներով տեղափոխվեն են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նշենք, որ նա աշխատում է Ոստիկանության կրթահամալիրում։