Լրահոս
Հասարակական
13:06
12.11.22
148

Վթարի է ենթարկվել ԱԺ նախագահին սպասարկող BMW-ն. Ալեն Սիմոնյանը մեքենայում է եղել

Վթարի է ենթարկվել անցած տարի 90 մլն դրամով ձեռք բերված Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի մեքենան: «Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, ոչ մեկը չի տուժել»,- ֆեյսբուքում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ավելի վաղ հայտնել էր, որ ուրբաթ երեկոյան՝ Ավանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW, Nissan և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ վթարի պահին Ալեն Սիմոնյանը մեքենայում է եղել: