Լրահոս
Հայաստան
23:01
07.02.22
120

Վթար՝ Երևանում․ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել պարեկները

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Գագիկ Շամշյանը։

Ժամը  20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser  մակնիշի  ռուսական համարանիշներով ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: 

Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը: