Լրահոս
Հասարակական
20:00
24.10.24
447

Վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկն ընկել է Արփա գետը․ կան տուժածներ

Img default alt hy

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:55-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական
ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Կ. Զ., ծնված 1970 թ.) և Nissan (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է Արփա գետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է. Մ-ն (ծնված 2017 թ.), Խ. Գ.-ն (ծնված 2004 թ.), Գ. Մ.-ն (ծնված 1975 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2000 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հատուկ տեխնիկայի օգնությամբ Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից:

Հնարավոր է սա 5 մարդ, ավտոմեքենա, ճանապարհ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 8 մարդ and ճանապարհ նկարն է

Հնարավոր է սա 4 people նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է