Լրահոս
Հասարակական
11:08
17.01.23
122

Վթար` Աբովյան քաղաքում. բախվել են «Mercedes S»-ը և «Opel Astra G»-ն

Img default alt hy

Հունվարի 17-ին, ժամը 01։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի 1/6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes S» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: