Լրահոս
Տարածաշրջան
20:45
19.05.23
148

Վրաստանում ռուսական օդանավ է վայրէջք կատարել՝ 4 տարվա մեջ առաջին անգամ. բողոքի ավտոերթ

4 տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիի օդակայանում այսօր ուղիղ չվերթով ռուսական առաջին օդանավն է վայրէջք կատարել: Վրացի ընդդիմադիրները բողոքի ակցիաներով են դիմավորել ռուսական «Ազիմուտ» ինքնաթիռը:

Բողոքի ակցիայի մասնակիցները ավտոերթով են հասել օդակայան, որտեղ ոստիկանությունը արդեն մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել, փակել մուտքը: Իրավապահների ու ցուցարների միջև մի պահ լարվել է իրավիճակը, երբ ակտիվիստները փորձել են ճեղքել ոստիկանական պատը: 6 մարդ բերման է ենթարկվել, ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության, նրանցից մեկը ձվեր է նետել ոստիկանների ուղղությամբ: