Լրահոս
Աշխարհ
16:08
16.11.22
120

Վրաստանում 9 մարդ է ձերբակալվել անօրինական վարկ ստանալու համար

Img default alt hy

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ինն անձանց նկատմամբ քրեական հետապնդում են սկսել ընդհանուր արժեքով ավելի քան 1 միլիոն լարի (ավելի քան 370 հազար դոլար) անօրինական վարկ ստանալու փաստով: Այդ մասին տեղեկանում ենք Sputnik ռադիոկայանի վրացական ծառայությունից:

Հետաքննության տվյալներով՝ անօրինական ճանապարհով վարկ ստանալու համար մեղադրյալները վարկային հայտեր են լրացրել տարբեր առևտրային բանկերում, որտեղ կեղծ տեղեկություններ են գրանցել ֆինանսական դրության վերաբերյալ: Բացի այդ, նրանք կեղծ փաստաթղթեր են ներկայացրել իբր դրամական փոխանցումներ ստանալու մասին:

Այդպիսով, նրանք անօրինական կերպով ստացել են ավելի քան մեկ միլիոն լարի: Հետաքննությունը շարունակվում Է «Վարկի անօրինական ստացում» հոդվածով: Ձերբակալվածներին սպառնում Է ազատազրկում երկուսից մինչև հինգ տարի ժամկետով: