Լրահոս
Տարածաշրջան
13:39
30.05.22
117

Վրաստանի իշխող կուսակցությունն ընդդիմությանը մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

Img default alt hy

Վրաստանի արմատական ընդդիմությունը հունիսի վերջին կարող է պետական հեղաշրջման փորձ իրականացնել, եթե ԵՄ-ն հանրապետությանը չշնորհի կազմակերպությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ «Panorama.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Արմատական ընդդիմությունը շարունակում է հրապարակայնորեն հայտարարել, որ Վրաստանն արժանի չէ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին: Ինչպես գիտեք, նրանք նման հայտարարություններով շփվում են նաև օտարերկրյա գործընկերների հետ»,-ասել է Կոբախիձեն և հավելել.

«Նրանց հաշվարկով՝ Վրաստանը Ուկրաինայից և Մոլդովայից հետո չպետք է ստանա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, դրան, ըստ իրենց պլանի, կհաջորդի «Ազգային շարժման» և նրա արբանյակների կողմից կազմակերպած հասարակական անկարգությունները և հեղաշրջումը»:

Նա հավելել է, որ ԵՄ-ն պատճառ չունի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտալու, քանի որ դա չի պարտավորեցնում Բրյուսելին լրացուցիչ միջոցներ հատկացնել հանրապետությանը կամ անմիջապես ընդունել նրան։ Բացի այդ, ըստ Կոբախիձեի, Վրաստանը առաջ է թե՛ Մոլդովայից, թե՛ Ուկրաինայից՝ ԵՄ-ի հետ մերձեցման և Ասոցացման համաձայնագրի կատարման առումով, որը ստորագրվել է 2014թ.

Մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմում էր ուղարկել ԵՄ, որպեսզի երկիրը ստանա Միությանը միանալու թեկնածուի կարգավիճակ։ Սրան ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը հարցաշար է փոխանցել Վրաստանին։ Մայիսի 2-ին հանրապետությունը լրացված փաստաթղթի առաջին մասը ուղարկեց Եվրամիություն, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդը։