Լրահոս
Հասարակական
23:20
14.11.22
149

Վրաստանի 35-ամյա քաղաքացին Ford Focus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մայիս Ռ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 55 կմ-ում՝ Ալավերդի քաղաքի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրված հատվածով անցնող հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 69-ամյա Հենրիկ Խ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։