Լրահոս
Հասարակական
13:32
05.12.22
156

Վրաերթի ենթարկված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

Img default alt hy

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 80-ամյա Ջանիբեկ Ավագյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: