Լրահոս
Հասարակական
14:10
15.11.22
89

Վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ապա դիմել փախուստի ու բախվել բնակչի սեփական տան երկաթե դարպասին․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում, դեռևս չպարզված անձը, իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 37/19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ Մուրադ Ս․-ին և Երևանի բնակիչ 55-ամյա Լեռնիկ Բ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն այնուհետև վրաերթի ենթարկվածներին թողնելով դեպքի վայրում, ավտոմեքենայով հեռացել է ու բախվել Մոլդովական փողոցի թիվ 37/55 սեփական տան երկաթյա դարպասին։

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, բացել վնասված երկաթե դարպասի դուռը։

Վրաերթի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, կոշիկներ, ոսկյա թնկարժեք ժամացույց, ինչպես նաև կոտրված տուաներ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ավտոմեքենան քննիչի հանձարարականով՝ տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։