Լրահոս
Հասարակական
15:20
13.10.22
124

Վրացական համարանիշներով MAN բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում MAN մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան Արտաշիսյան 86/12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթուլյատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների ու պարեկների հետ օգնել է վարերթի ենթարկվածին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոչ միայն վրաերթի ենթարկված հետիոտն է չթույլատրելի հատվածով անցել, այլ նաև վրաերթից հետո մեծ թվով քաղաքացիներ փողոցն անցնում են չթույլատրելի հատվածով։ 

Մինչդեռ 100 մետր հեռավորության վրա կան հետիտոնի համար նախատեսված անցման վայրեր։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։