Լրահոս
Հայաստան
14:12
28.04.21
93

Ով չի ուզում աշխատել, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանի շուկան 145 մլն է, ԵԱՏՄ շուկան՝ ավելի մեծ, արդյունավետ կառավարման պարագայում, եթե մենք այստեղ չխանգարենք մեր գործարարներին եւ մեկ ավել քայլ անենք Ռուսաստանի հետ ինտեգրացիայի ուղղությամբ, իրոք համոզված եմ, որ այդ մեծ շուկա մտնելով Հայաստանի համար այնպիսի մեծ ռեզերվներ են բացվում, որ շատ հանգիստ կարող ենք հաջողության հասնել: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական հեռանկարներին;

«Նաեւ Ռուսաստանի համար դա հետաքրքիր կլինի, որ փոքր ծավալի մեջ աջակցել այն աստիճանի, որ Հայաստանն էապես տարբերվի իր տնտեսական առաջխաղացումով եւ  օրինակ ծառայի ուրիշների համար՝ ավելի խորը ինտեգրվելու առումով: Սա կարող է լինել մի օրինակ, որը հրապուրիչ դարձնի Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրման ճանապարհը: Չմտնենք մոդելավորման մեջ, որովհետեւ այդպիսի ծրագիր ունեմ եւ գիտեմ, թե կոնկրետ ինչ է պետք է անել»,-ասաց նա: