Լրահոս
Հասարակական
15:55
05.12.22
176

Volkswagen-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Volkswagen մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։