Լրահոս
Հասարակական
12:00
29.03.23
174

Volkswagen Golf-ը բախվել է բետոնե և երկաթե արգելապատնեշներին

Img default alt hy

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ատոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել մի քանիսը, այնուհետև բախվել երկաթե արգելապատերին ու էլեկտրասյանը և մասամբ կախվել հողաթմբի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan. com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբարխտաբար, տուժածներ չկան։ Իսկ հարվածի արդյունքում բետոնե արգելապատնեշներից մի քանիսը շպրտվել ու թափվել են վթարի հարևանությամբ գտնվող ճանապարհի մյուս հատվածում, հայտնվելով ճանապարհի մեջտեղում։ Բարեբախտաբար՝ այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ ու քաղաքացիներ չեն անցել։ Բախման հետևանքով կոտրվել է նաև արտաքին լուսավորության լեդ լուսարձակը։