Լրահոս
Հասարակական
11:33
04.02.22
102

Վլադիմիր Պուտինը ժամանել Է Պեկին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Պեկին: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն Է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Ինչպես լրագրողներին պատմել Է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այցի ծրագիրը նախատեսված Է մեկ օրվա համար:

Ռուսական պետության ղեկավարը կմասնակցի ռուս-չինական բանակցություններին, այնուհետև ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կշփվի աշխատանքային ճաշկերույթի ժամանակ:

Նույն օրվա երեկոյան Ռուսաստանի ղեկավարը որպես հյուր ներկա կգտնվի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Սպասվում Է, որ առաջիկա բանակցությունները նվիրված կլինեն երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հանգուցային հարցերի բազմակողմ քննարկմանը:

Ինչպես հաղորդել Է Ուշակովը, սպասվում Է միջկառավարական, միջգերատեսչական և առևտրային փաստաթղթերի խոշոր փաթեթի ստորագրում:

Նախնական գնահատումների համաձայն, դրանք կարող են լինել մոտավորապես 15 հատ, և դրանք բոլորը «նպաստելու են ՌԴ-ի և Չինաստանի միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմանը»:

Ուշակովը նաև պատմել Է նոր դարաշրջանում միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման մասին համատեղ հայտարարություն ընդունելու ղեկավարների պլևւորագույն խնդիրների վերաբերյալ, ներառյալ անվտանգութան հարցերը», հաղորդել Է «ՏԱՍՍ»-ը: