Լրահոս
Քաղաքական
16:40
30.12.22
104

Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է օտարերկրյա պետությունների կառավարությունների որոշ նախկին ղեկավարների, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է, մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, նշված է հաղորդագրությունում։