Լրահոս
Հասարակական
10:07
26.03.22
1 692

Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ադրբեջանցիները ելման կետեր չեն վերադարձել

Img default alt hy

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:

Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար: