Լրահոս
Հասարակական
14:30
17.11.22
126

Վիճաբանել և մարմնական վնասվածքներ էր պատճառել հիվանդանոցի անվտանգության աշխատակցին․ ոստիկանություն

Img default alt hy

Նոյեմբերի 16-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել «Մուրացան» հիվանդանոցային համալիրի աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել հիվանդանոց և ծեծի ենթարկել անվտանգության աշխատակցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նոր Արեշի 35-ամյա բնակիչը ձեռքերով և ապակյա շշով հարվածներ է հասցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցին:

35-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: