Լրահոս
Հասարակական
21:59
19.03.25
253

Վերխդ հանի, չլարվես. 29-ամյա Տիգրանը պատմում է՝ ինչպես և ինչու են իրեն խոշտանգել ոստիկանները

«Դու մենակ չես». հազարավոր օգտատերեր սոցցանցերում վստահեցնում են արցախցի Տիգրանին, որ իր կողքին են: Վանաձորի ոստիկանությունում ծեծված, ստորացված երիտասարդին ստիպել են խոստովանել մի հանցանք, որի հետ ինքը ոչ մի կապ չունի: Պատերազմներով անցած տղան այնքան կռիվ է տեսել, որ էլ ոչնչից չի վախենում, պարզապես ցավում է հայրենակիցների վերաբերմունքից: