Լրահոս
Հասարակական
18:29
25.04.22
163

Վերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի. Արցախի նախկին ՄԻՊ

Img default alt hy

Ի տարբերություն նախորդ շարժման՝ պայքարի այս շարժումը կարևոր մի առանձահատկութուն ունի. այն ապակենտրոն է՝ բառիս դրական իմաստով, «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է իրավապաշտպան, Արցախի Հանրապետության մարդու
իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այսինքն՝ պայքարում ներգրավված են տարբեր մեծ և փոքր խմբեր՝ սկսած ավելի քան 130 տարվա ավանդույթներ ունեցով ՀՅԴ-ից, վերջացրած ուժային կառույցներում աշխատելու մեծ փորձ ունեցող անդամներով համալրված «Հայրենիք» կուսակցությունով, ՀՀԿ-ով, 5165 շարժումով և շատ այլ խմբերով։

Այս բոլոր ուժերն ապակենտրոն ձևով իրենց ներդրումն են ունենում Ազատության հրապարակում օրեր առաջ մեկնարկած և այժմ նոր թափ հավաքող շարժման մեջ։

Կարծում եմ՝ վերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի»,- ասել է Արցախի նախկին ՄԻՊ-ը։

Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ Հայաստանում ձևավորվածներկա  իրավիճակը շատ հստակ է, և պայքարի նոր շարժման անհաջողությունը կնշանակի Հայաստանի թրքացում։

Հետևաբար, ըստ իրավապաշտպանի, շարժման բոլոր մասնակիցներն անձնական պատասխանատվոթյուն են զգում նախնիների, գալիք սերունդների, սեփական խղճի և ինքնության առջև։

«Այստեղ ամենաբարձր նպատակներն են դրված»,- իր խոսքն ամփոփել է Արցախի նախկին ՄԻՊ-ը։