Լրահոս
Հասարակական
10:05
17.01.23
139

Վերին Պտղնի գյուղում այրվել է փայտե տնակ

Img default alt hy

Հունվարի 16-ին, ժամը 22։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի 2-րդ փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։46-ին, մարվել՝ 00։42-ին։ Այրվել է փայտե տնակը՝ մոտ 60 քմ։