Լրահոս
Հասարակական
21:22
19.01.25
498

Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար

Img default alt hy

Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց Հակոբյանը։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: