Լրահոս
Հասարակական
15:50
29.04.22
511

Վերամբարձ կռունկը կողաշրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է դրսում

Img default alt hy

Այսօր ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, կոտրվել են շիրմաքարեր։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև հանգուցյալների վնասված գերեզմանների հարազատների ինքնությունը։