Լրահոս
Հասարակական
13:21
23.01.26
131

Վեճ և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում. երիտասարդները կոտրել են խաղասրահի պատուհանները

Img default alt hy

Հունվարի 16-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի 116 հասցեում՝ համակարգչային խաղերի սրահում, մի խումբ անձինք գարեջուր են օգտագործում, ծխում են և հայհոյանքներ հնչեցնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված համակարգչային խաղասրահում ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Նարեկ Կ․-ն և 23-ամյա Արսեն Ա․-ն ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Կարեն Հ․-ին և 18-ամյա Հայկ Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ վերջիններս կոտրել են խաղասրահի պատուհանները։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։