Լրահոս
Հասարակական
21:29
24.03.22
153

Վայքում և Եղեգնաձորում իրականացվել է ուժեղացված ծառայություն

Img default alt hy

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինները  իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։

Միջոցառման ընթացքում ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել են ատրճանակներ, դանակներ, մահակներ և այլն։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ և նմանատիպ զանգվածով կաթուցիչներ։

Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է երկու տասնյակից ավելի արձանագրություն։