Լրահոս
Հասարակական
17:10
07.05.22
1 010

Վայք քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել են մոր և որդու դիեր

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ 

Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են կնոջ, իսկ հյուրասենյակի հատակին՝ տղամարդու դի։  

Ոստիկանները պարզել են մահացածների ինքնությունը՝ նրանք են 90-ամյա Գոհար Մանուկյանն ու 56-ամյա Գևորգ Համբարձումյանը։  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին։