Լրահոս
Քաղաքական
15:10
03.12.22
92

Վայոց Ձորի մարզպետը սիրում է գնալ միջոցառումների, որոնց հետ ինքը և մարզը կապ չունի․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր գերակտիվությամբ կարող է մրցել, թերևս, միայն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

Նա էլ է Ավինյանի նման սիրում գնալ միջոցառումների ու հաղորդագրություններ տարածել, որոնց հետ ոչ միայն ինքը, այլ նաև Վայոց Ձորի մարզը կապ չունի, բայց դրանք հենց մարզպետարանի պաշտոնական էջով են տարածվում։

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրու բացման արարողությունը։

Կիսանդրին կանգնեցվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ նրա ֆինանսներով ու նախաձեռնությամբ։ Արարատ Գրիգորյանը եկել, մասնակցել է բացման արարողությանը, դեռ մի բան էլ մարզպետարանի էջում այդ մասին հաղորդագրություն ու լուսանկարներ տարածել՝ այն դեպքում, երբ ադրբեջանցիները մինչ այժմ իր մարզի տարածքում են, իսկ սեպտեմբերի 13-14-ին էլ ռմբակոծում էին Ջերմուկ քաղաքը։

Արարատ Գրիգորյանի մասնակցությունն ու դրա մասին հաղորդագրությունը գուցե արդարացված լինեին, եթե Ալբերտ Ազարյանը Վայոց Ձորի հետ որևէ կապ ունենար․ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Ղարաքիլիսայում (Վանաձորում), և ոչ մի կապ չունի Վայոց Ձորի հետ»: