Լրահոս
Քաղաքական
21:37
25.04.25
256

Վախկոտ է անվանում իշխանության քաղաքականությունը Ցեղասպանությունը չմոռացող ժողովուրդը

 

Ադրբեջանին չի բավարարում, որ Փաշինյանը դատապարտում է Ազատության հրապարակում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրելը, Բաքուն պահանջում է, որ այդ գործողությունը որպես հանցագործություն ճանաչվի Հայաստանում և Ֆրանսիայում, որտեղ նույնպես դրոշներ են այրել դաշնակցական երիտասարդները: Ջեյհուն Բայրամովն այդ մասին խոսել է ԵՄ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Ինչպես կարձագանքի Երևանը Բաքվի այս պահանջին՝ դեռ հայտնի չէ: Բայց Հայաստանի քաղաքացիները քննադատում են Փաշինյանի վարած քաղաքականությունը, ըստ որի, իբր Խոզնավարում ադրբեջանական փամփուշտը հայի տուն է վնասել դրոշներն այրելու պատճառով: