Լրահոս
Միջազգային
09:40
25.02.22
210

Վավերագրող է մեկնել Կիև

Img default alt hy

Ամերիկացի դերասան և կինոռեժիսոր Շոն Պենը մեկնել է Կիև, որպեսզի վավերագրի Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները։ Այս մասին հայտնել է Զելենսկու մամուլի ծառայությունը։

«Շոն Պենն այսօր Ուկրաինային աջակցողներից մեկն է: Մեր երկիրը երախտապարտ է նրան նման խիզախության և ազնվության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռեժիսորն այցելել է նախագահի աշխատակազմ և  մասնակցել աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի և փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի մամուլի ասուլիսին։

Վավերագրական ֆիլմի պատրաստման շրջանակում նա այցելել է Մերձազով և զրուցել ուկրաինացի զինվորականների հետ։

Նշենք նաև, որ Զելենսկին որոշել է գերագույն գլխավոր հրամանատարի շտաբ ստեղծել, ինչպես նաև հայտարարել համընդհանուր մոբիլիզացիա։