Լրահոս
Միջազգային
13:17
26.02.22
212

Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Ուկրաինային ցանկացած որոշման դեպքում. Շերման

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Ուկրաինային ցանկացած որոշման դեպքում։ Շերմանը նման հայտարարություն է արել «Կոմերսանտի» հետ հարզացրույցում։

«Մենք կաջակցենք այն բոլոր որոշումներին, որոնք կընդունի Ուկրաինան։ Մենք ճգնաժամի հենց սկզբից ասում էինք, որ Ուկրաինայի հետ ոչինչ չենք անի առանց Ուկրաինայի։ Մենք ոչինչ չենք անի Եվրոպայի հետ առանց Եվրոպայի, ՆԱՏՕ-ի հետ` առանց ՆԱՏՕ-ի»,- ասել է Ուենդի Շերմանը։

Նա հավելել է, որ ընտրությունն Ուկրաինայի ժողովրդինն է։