Լրահոս
Հասարակական
17:31
15.11.22
144

Վարորդը ոստիկաններին ներկայացրել է «Մակարով» տիպի ատրճանակ

Img default alt hy

Ոստիկանության Բազումի բաժնի, Լոռու մարզային վարչության և պարեկային գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ին Վանաձոր քաղաքում համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելու ընթացքում Զորավար Անդրանիկի փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի 32-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում ատրճանակ կա, որը պատրաստ է ներկայացնել իրավապահներին:

Նա հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ մեքենայի սրահի պահոցից ներկայացրել է «Մակարով» տիպի ատրճանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: